Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում, ձնահոսքի բարձր վտանգով պայմանավորված, ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը։
Ստեփանծմինդա-Լարս հատվածում երթևեկությունը կիրականացվի անկանգառ ռեժիմով։ Ավտոմեքենաների նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։
Ավտոճանապարհի մյուս հատվածներում տրանսպորտային տեղաշարժն ազատ է։