Հասարակություն

Նորոգվում է դեպի Դսեղ տանող ավտոճանապարհը

Միջին նորոգման աշխատանքներ են կատարվում / Հ-22, /Մ-6/-Դսեղ-/Հ-70հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ7+540 հատվածում։

Մոտ 7.5կմ ճանապարհի միջին նորոգումն ավարտական փուլում է։ Շինաշխատանքների շրջանակում իրականացվել է գոյություն ունեցող ասֆալտբետոնե ծածկի ֆրեզում, փոսային նորոգում, տեղադրվել է հարթեցնող շերտ, այնուհետև՝ ասֆալտբետոնե ծածկ։ Կատարվում է առուների մաքրում, կողնակների լրացում, խտացում։

Ճանապարհը կգծանշվի, կտեղադրվեն ազդանշանային սյուներ։ Միջին նորոգումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։