Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում դեկտեմբերի 13-ին ստացված տեղեկությունը Հայկավան գյուղի 53-ամյա բնակչի մասին էր։
Տեղեկությունն օպերատիվորեն ստուգվել է։ Թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով նույն օրը տղամարդը տեղափոխվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է տեղեկության իսկությունը:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կասկածյալի տան զննությամբ հայտնաբերվել է 28 փաթեթ, ընդհանուր՝ 2 կգ 41 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով:
Կատարվում է նախաքննություն։