Վրաստանի ՊԵՀ ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, ձյան և մերկասառույցի պատճառով, միջազգային նշանակության (Մ-3) Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (դեպի Ռուսաստանի Դաշնության սահման) ավտոտրանսպորտային ճանապարհի Գուդաուրի (Փոստ)-Կոբիի հատվածում ժամանակավորապես սահմանափակվում է կցորդ և կիսակցորդ ավտոտրանսպորտի տեղաշարժը, այլ տեսակի ավտոմեքենաների երթևեկությունն ազատ է։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
«Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ Գուդաուրի (Փոստ)-Կոբի և Ստեփանծմինդա-Լարս ճանապարհահատվածներում երթևեկությունն իրականացվելու է անկանգառ ռեժիմով: Գուդաուրի (Փոստ)-Կոբի հատվածում երթևեկությունը թույլատրվում է միայն 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ ձյունահյուսքից պաշտպանող թունելներով, իսկ նշված թունելների շրջանցիկ ճանապարհներով երթևեկությունն արգելված է։ Առաջին թունելի շրջանցիկ ճանապարհով երթևեկությունը թույլատրվում է առաջին պարբերությամբ սահմանված ռեժիմով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ավտոմեքենաների նշված ռեժիմով տեղաշարժն իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։