Հասարակություն

ՀՀ դեսպանը ներկայացրել է խաղաղությանն ուղղված ՀՀ ջանքերը

Դեկտեմբերի 18-ին Ավստրիայի Հանրապետությունում  Հայաստանի Հանրապետությանդեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Ավստրիայի դաշնային նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենին։

Զրույցի ընթացքում դաշնային նախագահ Վան դեր Բելլենը շնորհավորել է դեսպան Հովհաննիսյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք։

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Անդրանիկ Հովհաննիսյանն ընդգծել է երկու երկրների միջև փոխգործակցության ընդլայնման ու խորացման ուղղությամբ ջանքեր գործադրելու իր պատրաստակամությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ: Դեսպան Հովհաննիսյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ հետևողական ջանքերը։