Քաղաքապետարանում տեղի է ունեցել աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի վարչության տարվա ամփոփիչ նիստը, որը վարել է Երևանի քաղաքապետի 1-ին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: Համայնքային ենթակայության մարզադպրոցների տնօրենները հանդես են եկել զեկույց-հաշվետվություններով՝ խոսելով տեղական և միջազգային մրցաշարերում երևանցի մարզիկների առաջադիմության մասին:
Նիստի ժամանակ տրվել են հանձնարարականներ՝ ուսումնամարզական դպրոցների ընդհանուր կազմակերպչական, ինչպես նաև հաջորդ՝ նախատեսված աշխատանքների վերաբերյալ: