Radar Armenia-ի լրագրող Հայկ Մագոյանը «Ճամպրուկ 2024» լրագրողական մրցույթում խրախուսական մրցանակ է ստացել «Դառնա՞լ, թե՞ չդառնալ ՀՀ քաղաքացի․ ինչու են երկմտում արցախահայերը» և «ՀՀ-ն վիզաների ազատականացման քարքարոտ ճանապարհին» հոդվածների համար։
Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ Ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան ներկայացուցչության ներկայացուցիչ Մոնիկա Սանդրին, «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Վարդուհի Դադունցը, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
«Ճամպրուկ 2024» մրցույթը կազմակերպվում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, «Մարդը կարիքի մեջ» կազմակերպության և ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի կողմից։ Միջոցառումը համաֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից՝ ICMPD-ի միջոցով MPF-ի շրջանակներում, ինչպես նաև ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ։