Հասարակություն

Կառուցվել է Ոսկեվազ և Ագարակ կամուրջը

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնավայրը շրջանցող 8կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակում կառուցվել է Ոսկեվազ և Ագարակ բնակավայրերը միմյանց կապող փոխհատման կամուրջ։

Իրականացվում են նաև կամրջի տակով անցնող հիմնական ճանապարհի լիցքի և այլ աշխատանքներ։

Փոխհատման կամրջի երկարությունը 36 մետր է։

Լայնությունը 10.88մ է, որից 8մ-ն երթևեկելի գոտին է, 1.44մ-ն՝ մայթերը։ Կամրջի բարձրությունը 5.44մ է։