Դեկտեմբերի 17-ին, ժամը 15:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արջուտ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ կան արգելափակված տուժածներ։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վանաձոր-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին բախվել են Toyota (վարորդ՝ Շ․ Ե․, ծնված 1969 թ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 2002 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները Toyota մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և ուղևոր Մ․ Գ․-ի (ծնված 1990 թ․) դիերը և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին, իսկ ուղևոր Ա․ Հ․-ն (ծնված 1986 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Toyota մակնիշի ավտոմեքենան։