Հասարակություն

Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Դեկտեմբերի 18-ին Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Գեղարքունիքում և Սյունիքում սպասվում է քամու ուժգնավում, պոռթկումները մինչև 25-30 մ/վրկ, Շիրակում, Կոտայքում և Վայոց ձորում՝ 15-20 մ/վրկ։ Արարատյան դաշտում և Երևանում ուժեղ քամիներ չեն կանխատեսվում։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 18-ին և 19-ին աստիճանաբար կբարձանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում դեկտեմբերի 18-ին երեկոյան ժամերին, 19-ի գիշերը հնարավոր է թույլ ձյուն։ Դեկտեմբերի 19-ի ցերեկը, 20-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։