Հասարակություն

Քննարկվել են Սյունիքի մայրուղիների սպասարկմանն առնչվող հարցեր

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հանդիպել է ճանապարհաշինական ընկերությունների պատասխանատուներին։ Քննարկվել են այս կազմակերպությունների 2024 թվականի գործունեությունն ու առկա խնդիրները։

Ռոբերտ Ղուկասյանը շնորհակալություն է հայտնել կատարած աշխատանքի ու մարզային իշխանության հետ արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում զրույցի հիմնական թեման հատկապես ձմեռային սեզոնում մարզի գլխավոր մայրուղիների և մյուս ճանապարհների սպասարկման ու շահագործման հետ կապված հարցերն էին։

Քննարկվել են անհրաժեշտ միջոցառումներն ու աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն ճանապարհները հնարավորինս լավ սպասարկելու, բաց ու երթևեկելի պահելու համար։