Հասարակություն

Այրվել է տնակ և 1000 քմ խոտածածկույթ

Դեկտեմբերի 17-ին, ժամը 12:35-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի Բաղրամյան պողոտայում գտնվող շինություններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է չշահագործվող փայտե տնակ (մոտ 60 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։51-ին, մարվել՝ 14։18-ին։ Այրվել են տնակը և մոտակայքում մոտ 1000 քմ խոտածածկույթ: