ԳՈՒՄ-ի շուկայի գործով 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հատեպնդում, այս մասին Radar Armenia-ին տեղեկացրեց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
Բացի այդ, նրանց նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն և բացակայելու արգելք՝ խափանման միջոց։
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասով և 452-րդ հոդվածի 2-րդ մասով։
Հիշեցնենք, որ ՍԱՏՄ-ն ստուգումներ էր իրականացրել ԳՈՒՄ-ի շուկայում, շուրջ 1 տոննա միս առգրավվել էր և ոչնչացվել։
Հայկ Մագոյան