ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանն անդրադարձել է իր մարզպետ նշանակվելուն։ Նա հիշեցրել է, որ անցյալ չորեքշաբթի դիմում է գրել պաշտոնից հրաժարվելու մասին, և 7 օր անց, եթե դիմումը ետ չվերցնի, լիազորությունները կդադարեցվեն․
«Եթե բոլոր փաստաթղթերը ավարտված լինեն, ամենայն հավանականությամբ, այդ հարցը կքննարկվի կառավարության նիստում»,- ասել է նա:
Անդրադառնալով նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությանը՝ Առուշանյանն ասել է, որ նա հեռացել է իր դիմումի համաձայն. «Ինչից էր դժգոհ կամ ինչ խնդիրներ ուներ, չեմ կարող ասել, բայց նա դուրս է եկել իր դիմումի համաձայն»։