ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դեկտեմբերի 16-ին մասնակցել է Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են բանկային ոլորտի հարկային օրենսդրությանն առնչվող մի շարք արդիական հարցեր։
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են բանկային ոլորտում հարկային օրենսդրության առկա խնդիրներին և ներկայացրել պետական կառույցների հետ համագործակցության արդյունավետությունը բարձրացնելու հնարավոր ուղիներն ու գործնական միջոցները