Հասարակություն

Ադրբեջանում կարգելվի ոչ ձմեռային անվադողերով վարելը

Ադրբեջանի ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կոչ է արել ուշադրություն դարձնել ավտոմեքենաների և անվադողերի տեխնիկական վիճակին՝ հատկապես ձմեռային սեզոնին։

Ոստիկանությունից հայտնել են, որ մարդատար ավտոմեքենաների անվադողերի քայլքի մնացորդային խորությունը պետք է լինի առնվազն 1,6 մմ, բեռնատարների համար՝ 1 մմ, իսկ ավտոբուսների համար՝ 2 մմ։ Նախազգուշացվել է, որ այս նորմերին չհամապատասխանող տրանսպորտային միջոցների շահագործումը կասեցվելու է։