Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է հարցին, թե Աննա Հակոբյանի հետ ամուսնացա՞ծ են, թե՞ ոչ։
«Դեկտեմբերին՝ մի քանի օրից, կլրանա մեր ամուսնության 27-րդ տարեդարձը, բայց մենք դե յուրե կարգավիճակով ամուսնացած չենք։ Մեր կյանքում ամուսնական էտապները եղել են՝ նշանդրեք և այլն։ Հարսանիք չենք ունեցել, ունեցել ենք հարսանիքին փոխարինող խնջույք, սակայն ո՛չ զագսով, ո՛չ եկեղեցով ամուսնացած չենք»,- ասել է վարչապետը։
Փաշինյանի խոսքով՝ իրենց հարաբերություններն ամրագրված են ընդհանուր երեխաներով, որոնք «դե յուրե ճանաչված են»։
«Այսինքն՝ մենք ամուսնացած ենք արդեն 27 տարի, բայց ամուսնացած չենք։ Հանդիպել ենք 1995 թվականի սեպտեմբերին և այդ ժամանակներից անդադար իրար հետ ենք»,- եզրափակել է վարչապետը։
Աննա Հակոբյանը հավելել է․ «17 տարեկանից կյանքս կապել եմ քեզ հետ, ավելի շատ ապրել եմ քեզ հետ, քան առանց քեզ»։