Հասարակություն

Հովիկ Աղազարյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Հակակոռուպցիոն կոմիտեն ԱԺ անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ հակակոռուպցիոն կոմիտեից։ Վարույթը նախաձեռնվել է գլխ․ դատախազության դիմումի հիման վրա։

Քրեական վարույթը նախաձեռնվել է քրեական օրենսգրքի 427-րդ հոդվածի 1-ին մասով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հրապարակելն այն անձի կողմից, որը դրա հետ ծանոթանալու իրավունք ուներ։ Նման հանցանքի համար նախատեսված է ազատության սահմանափակմամբ պատիժ 1-3 տարի ժամկետով, 1-2 ամիս ժամկետով կարճաժամկետ ազատազրկում, կամ ազատազրկում 1-4 տարի ժամկետով:

Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը  «ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիք պարունակող արտահոսքեր կազմակերպելու վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու։

Հայկ Մագոյան