Հասարակություն

Շարունակվում է Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի շինարարությունը

Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ 32կմ երկարությամբ ճանապարհահատվածի շինարարությունը շարունակվում է. հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Կատարվում են մեծ ծավալի հողային աշխատանքներ՝ հանույթ, լիցք, պայթեցումներ, կառուցվում է ճանապարհի հողային պաստառը։

Իրականացվում են 360մ երկարությամբ թունելի հորատման, Մեղրին շրջանցող տրանսպորտային հանգույցի, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքների տարրերի բետոնացման և այլ աշխատանքներ։

Շինարարության մեջ ներգրավված են մեծ թվով մեքենա-մեխանիզմներ, մարդկային ներուժ, այդ թվում՝ Մեղրու տարածաշրջանի բնակիչներ։

Ճանապարհը կառուցվում է ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի ֆինանսավորմամբ։