Ոստիկանությունը բերման է ենթարկել Արագածոտնի մարզպետի օգնականին։
ՆԳՆ-ից Radar Armenia-ին այս կապակցությամբ հայտնեցին. «Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները՝ իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունը, դեկտեմբերի 16-ին Ագարակ-Աշտարակ ճանապարհահատվածից ապօրինի թմրամիջոց պահելու հիմնավոր կասկածով ձերբակալել, բաժին են տեղափոխել մի տղամարդու, ում անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոտ 11,5 գրամ դեղնականաչավուն զանգված։
Կազմվում են համապատասխան փաստաթղթեր նախաքննական մարմին ուղարկելու համար»։