Հասարակություն

Հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է 119 կապույտ հազի դեպք

Վերջին տվյալներով` հանրապետությունում կառավարելի վարակիչ հիվանդությունների առումով իրավիճակը կայուն է. մինչ այս պահը գրանցվել է կարմրուկի 561 դեպք։ Այս մասին հայտարարել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը:

2024 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում գրանցվել է 119 կապույտ հազի դեպք: Սակայն վերջին ամիսներին հիվանդացությունը նվազել է։

Սեզոնային գրիպի դեմ պատվաստումների վիճակագրությունը ներկայացնելով՝ ՀՎԿԱԿ իմունականխարգելման բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը նշել է, որ հանրապետության բժշկական կազմակերպություններին բաշխվել է սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութ և իրականացվել է բաշխված պատվաստանյութի 68.5 տոկոս։