Հասարակություն

Փոխնախարարը ներկայացրել է հանրային առողջության ոլորտում մեկնարկած ծրագրերը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպումից հետո լրագրողները հանդիպել են նաև նախարարի տեղակալների հետ, հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խոսել է հանրային առողջության ոլորտում իրականացվող բարեփոխումներից, մեկնարկած ծրագրերից` մանրամասն ներկայացնելով կոնկրետ ուղղությունները.
առողջ ապրելակերպ դեռահասների շրջանում,
առողջ ծերացում,
պայքար ծխախոտի, դրանց փոխարինիչների դեմ,
վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված ծրագրեր (ՄԻԱՎ, ՁԻԱՀ, սիֆիլիս, հեպատիտիտներ)
բուժծառայության որակի բարելավում, վերահսկում և կառավարում:

Լենա Նանուշյանը ներկայացնելով այս ուղղություններով կատարվող աշխատանքները՝ ընդգծել է համագործակցությունը ԶԼՄ-ների հետ։ Նրա խոսքով հանրային առողջության պահպանման գործում շատ կարևոր է հանրային գիտակցության բարձրացումն ու պահանջատեր հանրություն ունենալը։

Փոխնախարար Արտակ Ջումայանը լրագրողներին ներկայացրել է ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում ընթացող բարեփոխումները` ընտանեկան բժշկության ինստիտուտի կայացման աշխատանքները, գյուղակական ամբուլատորիաների կազմակերպաիրավական փոփոխությունները, որի շրջանակներում միավորվում են մի քանի ամբուլատորիաներ` պահպանելով իրենց տեղը և հնարավորություն տալով ընտանեկան բժշկին զբաղվել բժշկությամբ։

Ջումայանը ներկայացրել է ԱԱՊ օղակում սքրինինգային և կանխարգելիչ միջոցառումները, քաղաքացիների կողմից ԱԱՊ այցերի դրական տեղաշարժը, ԱԱՊ օղակի բոնուսային վարձատրության աճը, Էլեկտրոնային առողջապահության` էլեկտրոնային դեղատոմսերի տրամադրման, հիվանդությունների ռեգիստրների վարման, արյան բանկի թվայնացման գործընթացը և առաջիկա աշխատանքները։