Դեկտեմբերի 14-ին՝ ժամը 19։35-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Նորավան- Լծեն- Տաթև ավտոճանապարհը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Հրազդանի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Ստեփանավանի, Սպիտակի ոլորաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: