Հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզվել է դեկտեմբերի 13-ին Երևան-Սևան ավտոճանապարհի Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ «Porsche Cayenne»-ով ողբերգական ավտովթար-վրաերթի կասկածյալ վարորդի ինքնությունը։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, մեքենան վարել է Երևանի բնակիչ 27-ամյա Ռազմիկ Նաղաշյանը, ով ոստիկաններին կողմից ներկայացվել է ՀՀ Քննչական կոմիտեի ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, ձերբակալվել և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Նաղաշյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ դեկտեմբերի 13-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ ժամը 20։50-ի սահմաններում «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենան Սևան-Երևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել «BMW» և «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենաներին, ապա բախվել յուղման կետի տարաներին ու վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին։
Վերջինս տեղում մահացել է: