«ԳՈՒՄ-ի շուկայից» ՍԱՏՄ-ն մոտ 1 տոննա միս է առգրավել. Radar Armenia-ն այս մասին տեղեկացավ տեսչական մարմնից։ Միսը ոչ սպանդանոցային ծագման է, հետևաբար, ենթակա ոչնչացման։ Այն կոչնչացվի այրման եղանակով։
«Հերթական, սովորական վերահսկողություն է` օրենքի և հաստատված կարգի համաձայն»,- հայտնեցին ՍԱՏՄ-ից՝ նշելով, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման ու ոչնչացման։
Հիշեցնենք՝ այսօր վաղ առավոտից շուկայում լարված իրավիճակ է. առևտրականները բողոքի ակցիա են իրականացնում, կան ձերբակալվածներ։