Ավտմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի պատճառով դեկտեմբերի 13-ին՝ ժամը 03:30-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի և Նոր Գեղի բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
Ժամը 09։30-ից դադարեցվել է նաև (գազամատակարարման վերականգնման կանխատեսվող ժամկետ 9 ժամ) Արարատի մարզի Դիմիտրով, Մրգավետ, Արևաբույր, Մխչյան, Մասիս, Բուրաստան, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Հովտաշեն, Արաքսավան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Հնաբերդ, Բերդիկ, Գետազատ, Լանջազատ, Աբովյան, Արևշատ, Բյուրավան, Նշավան, Ջրաշեն, Դվին, Վերին Դվին, Բերքանուշ, Կանաչուտ, Վարդաշեն, Դեղձուտ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։