«Եղանակային պայմանների վատթարացման պատճառով` Միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում գտնվող Խաչի լեռնանցքում ճանապարհը փակվեց նաև թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար»,- Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։։
«Այս պահի դրությամբ ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար»,- ասաց նա:
Հիշեցնենք՝ Հակոբյանը ավելի վաղ հայտնել էր, որ Լարսը երկու ուղղություններով փակվել էր բեռնատար տրանսպորտի համար։
Հայկ Մագոյան