Հասարակություն

«Որշում ենք կայացրել զերծ մնալ վերակառուցումների մոտեցումներից». Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԶԼՄ ներկայացուցիչների հետ` ներկայացնելու առողջապահության ոլորտում 5-ամյա ռազմավարության ընթացքը:

Նա մասնավորապես ներկայացրել է`

Մարդու առողջության հիմնական ցուցանիշների բարելավմանն ուղղված (կյանքի միջին տևողություն, մոր և մանկան առողջություն, վաղաժամ մահացության կրճատում), ինչպես նաև` ոչ վարակիչ հիվանդությունների ռիսկի գործոնների նվազեցման աշխատանքները` առողջ կենսակերպի, սննդային ճիշտ սովորությունների խթանմամբ, ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակմամբ։

Բնակչության շրջանում սքրինինգային հետազոտությունների արդյունքները:

Նախարարը հայտնել է, որ հաջորդ տարվանից նախատեսվում է ընդլայնել կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման ծրագիրը` հնարավորություն տալով ռիսկի խմբի անձանց անցնելու հետազոտություն` Երևանում և մարզերում: Կոլոռեկտալ քաղցկեղի վաղ հայտնաբերման պիլոտային ծրագիրը նույնպես կընդլայնվի: Շարունակաբար ներդրվում են նաև հղիների, մանկական սքրինինգային նոր ծրագրեր։

Պետական պատվերի շրջանակներում մատուցվող բուժօգնությունը: «Ընդլայնվել է սպասարկված դեպքերի ոչ միայն թիվը, այլև` ծառայությունների շրջանակը: Մեզ համար կարևոր է շարունակել ընթացիկ ծրագրերի հասանելիության բարձրացումը` մինչև որ ապահովագրական համակարգը լրացնելու կգա ամբողջական կարիքները»,- շեշտել է Անահիտ Ավանեսյանը։

Առողջապահական ենթակառուցվածքների արդիականացման ընթացքը:

Նախարարը լրագրողների հետ բաց խոսել է նաև այս ոլորտում դժվարությունների մասին` կապված ժամանակի, ֆինանսների և որակի գործոնների ապահովման հետ:

«Որոշում ենք կայացրել զերծ մնալ վերակառուցումների մոտեցումներից, քանի որ հին շինությունների վերակառուցումը գուցե մոտեցնում է շահագործման ժամկետները, սակայն որակը նման դեպքերում զիջում է, ինչն անթույլատրելի է: Վերջին երկու տարիներին շինարարությունների տրամաբանությունը և մեր կողմից ներկայացվող պահանջները լիովին փոխվել են»,- նշել է նախարարը:

Մարդկային ռեսուրսների որակի շարունակական բարելավման աշխատանքները և ռեզիդենտուրայի կրթական ծրագրի հետագա ընթացքը։

Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ուղղությամբ առաջիկա աշխատանքները: