Երեկ պարզ դարձավ, որ հետաձգվել կամ չեղարկվել են «Հայկական ավիաուղիներ» ընկերության մի շարք թռիչքներ: Radar Armenia-ին ավիաընկերությունից հայտնեցին, որ «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավը մի քանի օրով գտնվում է պլանային տեխնիկական զննությունների մեջ: Օդանավը դեկտեմբերի 15֊ին կժամանի Հայաստան, իսկ դեկտեմբերի 16֊ից թռիչքները կվերսկսվեն:
Քաղավիացիայի կոմիտեից ևս վստահեցնում են, որ ներկայումս ավիաընկերության թռիչքների չեղարկման կամ հետաձգման այլ պատճառ չկա, տեղում աշխատում են կոմիտեի ներկայացուցիչները:
Այս ընթացքում արդեն գնված տոմսերով ուղևորները տեղափոխվել են այլ ավիաընկերությունների թռիչքներով: Ընկերությունից հայտնում են, որ բոլոր ուղևորների խնդիրները հասցեագրվել են, բողոքներ չեն ստացվել:
Ավիաընկերությունը չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկել է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։