Դեկտեմբերի 13-ին սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ ՆԳՆ ոստիկանության ծառայողները հերթական համատեղ ստուգայցն են կատարել Երևանի Խորենացի փողոցում մսի վաճառքով զբաղվող խանութներ․ ստուգվել է մսի սպանդանոցային մորթի վերաբերյալ փաստաթղթի առկայությունը։
Radar Armenia-ն ՆԳՆ-ից տեղեկացավ, որ ոստիկանության ծառայողներն ապահովել են հասարակական կարգը։
«ՍԱՏՄ աշխատակիցների և հավաքված քաղաքացիների միջև առաջացած վիճաբանության ընթացքում քաղաքացիներից մեկը բենզին է լցրել իր վրա և փորձել ինքնահրկիզվել, որը կանխվել է ոստիկանների կողմից։ Միջադեպի մասնակից ևս յոթ անձ խուլիգանության և դիտավորությամբ գույքը վնասելու անմիջական կասկածանքով ձերբակալվել, տեղափոխվել է ոստիկանություն»,- ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
ՆԳՆ-ից նաև նշեցին, որ նրանց վերաբերյալ կազմվում են համապատասխան փաստաթղթեր՝ նախաքննական մարմին ներկայացնելու համար։
Հայկ Մագոյան