Հասարակություն

Մեքենան բախվել է պարսպին, 18-ամյա ուղևորը մահացել է

Դեկտեմբերի 12-ին, ժամը 20.10-ին, Երևանի Վախթանգ Անանյան փողոցի հասցեներից մեկի մոտ «Օպել» մակնիշի մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել մետաղյա պարսպին: Ուղևորը՝ 18-ամյա Գոռ Խ.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: