ՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացնում «ԳՈՒՄ»-ի շուկայում: Սանիտարական նորմերի խախտումների՝ ոչ սպանդանոցային միս վաճառելու համար փակում են մսի կետերը, ինչը դժգոհության ալիք է առաջացրել «ԳՈՒՄ»-ի շուկայի մսավաճառների մոտ։
Նրանք բողոքի ակցիա են իրականացնում. իրավիճակը լարված է։ Տեղում նաև իրավապահներն են. կան ոստիկանություն բերման ենթարկվածներ։
Բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը փորձել է ինքնահրկիզվել։ Նրան ևս տարել են ոստիկանություն։