Հասարակություն

Մառախուղի պատճառով «Զվարթնոց»–ում հնարավոր չի եղել վայրէջք կատարել

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այսօր մի շարք չվերթներ վայրէջք չեն կատարել․ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են՝ խիտ մառախուղը։ Ըստ չվացուցակի, Աթենքից, Վիեննայից ու Վարշավայից չվերթները, որ պետք է «Զվարթնոցում» վայրէջք կատարեին ժամը 4-5-ի սահմաններում, չեղարկվել են, իսկ մի քանիսի դեպքում էլ, ըստ չվացուցակի, ուշացում է։

Մառախուղի պատճառով չեղարկվել կամ հետաձգվել են հետևյալ չվերթները․

Աթենք-Երևան A3898 (Ուշացում)
Վիեննա-Երևան OS641 (Ուշացում)
Վիեննա-Երևան W42891 (Ուշացում)
Մոսկվա-Երևան SU1964 (Ուշացում)
Վարշավա-Երևան LO729 (Չեղյալ)
Մոսկվա-Երևան 3F322 (Ուշացում)
Մոսկվա-Երևան 5G710 (Ուշացում)

Քաղավիացիայի կոմիտեից հայտնել են, որ «Զվարթնոց» օդանավակայանում 8 ինքնաթիռ վատ տեսանելիության պատճառով չի կարողացել վայրէջք կատարել, նրանք ուղարկվել են պահուստային օդանավակայաններ։

«Զվարթնոց» օդանավակայանից էլ Radar Armenia-ին հայտնեցին․ «Գիշերվանից սկսած կան ուշացած և չեղարկված չվերթեր։ Աթենքից, Վարշավայից, Վիեննայից ժամանող 2 չվերթ չեղարկվել է։ Նշված 4 չվերթները վայրէջք են կատարել Թբիլիսիի օդանավակայանում»։