Հասարակություն

«Կան զոհվածների մասունքներ, որոնք ԴՆԹ փորձաքննման ենթակա չեն». Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում զոհվածների մասունքներ կան, որոնք ԴՆԹ փորձաքննման ենթակա չեն՝ վնասման աստիճանի պատճառով։

«Կան նույնականացված, բայց այս պահին չհուղարկավորված մասունքներ և մարմիններ»,- ասաց նախարարը՝ նշելով, որ այս մասով զոհվածների ծնողների, քննչական մարմինների, պաշտպանությա նախարարության հետ աշխատանքները շարունակվում են։