Հասարակություն

Գյումրիում արտահերթ ընտրությունները կանցկացվեն մարտի 30-ին

Գյումրիի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն 2025թ. մարտի 30-ին. Radar Armenia-ին հայտնել են ԿԸՀ-ից։

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունն այսօր ընդունեց Գյումրու ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու որոշում, որն ուժի մեջ է մտնելու 2025 թվականի փետրվարի 20-ից։

«Ընտրական օրենսգիրքի»՝ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանիների արտահերթ ընտրություններն անցկացվում են ավագանիների արտահերթ ընտրություն նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը:

Հայկ Մագոյան