Այսօր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Բաքու թռիչք է իրականացվել։
Օդանավակայանից Radar Armenia-ի հետ զրույցում հաստատել են կատարվածը, նշելով, որ չարտերային չվերթը պատվիրել է միջազգային կազմակերպությունը։
«Սովորաբար նման դեպքեր լինում են, ու սա առաջին անգամը չէ», – նշել են օդանավակայանից՝ հավելելով, որ չվերթը պատվիրած ընկերությունը լեհական է։