Հասարակություն

Պապոյանն այցելել է ձկնաբուծարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը դեկտեմբերի 11-ին Արմավիրի մարզում այցելել է անհատ ձեռնարկատեր Խաչատուր Կարապետյանի ձկնաբուծարան։ Այցին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Տաթևիկ Սարգսյանը։

Խաչատուր Կարապետյանը զբաղվում է թառափազգի և իշխանազգի արդյունագործական ձկների բուծմամբ, ինչպես նաև սև և կարմիր ձկնկիթի արտադրութամբ, որը նախատեսված է արտահանման համար։ Տնտեսության տարեկան արտադրանքը կազմում է շուրջ 400 տոննա։

Նախարարը շրջել է ձկնաբուծարանում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին և արտադրական գործընթացին: Տնտեսավարողն օգտվել է լիզինգի աջակցության ծրագրից և տնտեսությունում ներդրել ջրախնայողական համակարգեր։ Տնտեսությունում ներկայումս իրականացվում են ներդրումներ նոր վերամշակման արտադրամասի կառուցման նպատակով։

Շրջայցի ընթացքում նախարարն անդրադարձել է նաև տնտեսության ոլորտում կիրառվող պետական օժանդակության գործիքակազմին, որի միջոցով կարելի է ավելացնել արտադրական կարողություններն ու ընդլայնել գործունեությունը։