ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին Հայաստանում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Ողջունելով դեսպանին՝ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար:
Նախարարը կարևորել է համատեղ մշակութային նախաձեռնությունների անցկացումը հնագիտության, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերականգնման, թանգարանների, երաժշտության, կինոյի ոլորտներում և վստահություն հայտնել, որ առկա է համագործակցության ընդլայնման մեծ ներուժ:
Դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոն շնորհակալություն է հայտնել ընդունելության և գնահատանքի համար: Ալֆոնսո Դի Ռոզոյի խոսքով՝ իր համար մեծ պատիվ է եղել Հայաստանում դիվանագիտական առաքելության իրականացումը: Նա նաև ընդգծել է՝ աշխատանքային շատ ինտենիսիվ տարիներ է անցկացրել Հայաստանում, որի ընթացքում իրականացվել են բազմաթիվ նախաձեռնություններ՝ ի նպաստ Հայաստանի և Իտալիայի միջև հարաբերությունների խորացման: