Դեկտեմբերի 10-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ-ն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ Սարալանջի փողոցում մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված 1 պարկուճ և տղամարդու աջ ոտքի մարզական կոշիկ։ Դեպքի վայրում, երբ կրակոցներ են հնչել, այդ պահին նշված վայրով անցնող Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազը, վտանգելով իր կյանքը, փորձել է կանխել կրակողի փախուստը, սակայն նա դիմել է փախուստի։
Փախուստի են դիմել ևս 2-3 ավտոմեքենաներ։ Ոստիկանությունը պարզում է՝ արդյոք վիճաբանության և կրակոցների հետևանքով վիրավոր կամ վիրավորներ կա՞ն, թե՞ ոչ։ Այս պահին տարածքը պարեկները սահմանազատել են։