ԲԴԽ-ից հայտնում են, որ ԱԻ նախկին նախարար, ազգային հերոս Անդրանիկ Փիլոյանի գործով նույն դատավճռի շրջանակներում մեղավոր են ճանաչվել՝ Արտակ Բեյբությանը, Վիգեն Գրիգորյանը, Արթուր Օհանյանը, Վիգեն Մկրտչյանը, Հրաչյա Երեմյանը և Աշոտ Հակոբյանը։ Իսկ Արա Յաղջյանը արդարացվել է։
Վերջիններիս համար նախատեսվում են պատիժներ համապատասխանաբար․
✓Վիգեն Գրիգորյան՝ ազատազրկում 8 տարի,
✓Արտակ Բեյբության՝ ազատազրկում 1 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
✓Վիգեն Մկրտչյան՝ տուգանք՝ 300․000 ՀՀ դրամի չափով, ազատազրկում՝ 2 տարի, որը պայմանականորեն չի կիրառվել,
✓Հրաչյա Երեմյան՝ տուգանք՝ 500․000 ՀՀ դրամի չափով,
✓ Աշոտ Հակոբյան՝ տուգանք՝ 1․000․000 ՀՀ դրամի չափով։
Դատավճիռը կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան՝ ստացման օրվանից մեկամսյա ժամկետում։
Հիշեցնենք՝ Անդրանիկ Փիլոյանը դատապարտվել էր ազատազրկման՝ 5 տարի ժամկետով։