Հասարակություն

Արամ Հովհաննիսյանը վերանշանակվել է ոստիկանության պետ

Արամ Հովհաննիսյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ՆԳՆ նախարարի տեղակալի պաշտոնում։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ մասով՝

Ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Հովհաննիսյանին վերանշանակել ոստիկանության պետներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում։