Հասարակություն

Խիտ մառախուղի պատճառով ինքնաթիռներն ուշացումով են վայրէջք կատարել

Խիտ մառախուղի պատճառով ինքնաթիռներն ուշացումով են վայրէջք կատարել

Ըստ շրջանառվող լուրերի՝ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում այսօր մի քանի չվերթի ինքնաթիռ չի կարողացել վայրէջք կատարել։ 

Radar Armenia-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանից պարզաբանեցին, որ առավոտյան ինքնաթիռները մի փոքր ուշացումով են վայրէջք կատարել, ինչի պատճառը խիտ մառախուղն է եղել։

«Միայն Wizz Air ավիաընկերության՝ Լառնակայից ժամանող չվերթը չի կարողացել վայրէջք կատարել օդանավակայանում»,- ասաց «Զվարթնոցի» մամուլի խոսնակ Լուսինե Մողրովյանը։

Հայկ Մագոյան

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական