Հասարակություն

Բլինքենը մրցանակ է հանձնել Սրբուհի Գալյանին

Սրբուհի Գալյանն արժանացել է Anticorruption Champions Awards մրցանակին: Մրցանակը նրան հանձնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը: ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին 2024 թվականին ճանաչել է կոռուպցիայի դեմ պայքարի առաջատարներից՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը շնորհավորել է Սրբուհի Գալյանին. «Շնորհավորում ենք Սրբուհի Գալյանին, որը պետքարտուղարության 2024թ․ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկների շարքում է։

ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոն Սրբուհի Գալյանին ճանաչում է որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն գործիք կիրառելու համար»: