Հասարակություն

Ռուս-վրացական սահմանին հայկական բեռնատարներ են կուտակվել

Ռուս-վրացական սահմանին հայկական բեռնատարների որոշակի կուտակումներ կան. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում ասաց ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Ամեն կողմից սպասող մոտ 600 հայկական բեռնատար կա: Վերին Լարսի անցակետը աշխատում է բնականոն ռեժիմով, և օրական միջինը 250-300 հայկական բեռնատար հատում է սահմանը»,- ասաց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ում հերթերի կառավարման համակարգը այս պահին, տեխնիկական խնդիրների պատճառով, ճշգրիտ տվյալներ չի տալիս, և մամուլում տարածվող թվերը իրական չեն:

Հայկ Մագոյան