Հասարակություն

14-ամյա երեխայի մահվան դեպքով վարույթ է նախաձեռնվել

«Արաբկիր» ԲԿ-ում 14 տարեկան երեխայի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել. այս մասին Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։

«Ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Նախաքննություն է իրականացվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- ասացին ՔԿ-ից։

Հիշեցնենք՝ «Արաբկիր» ԲԿ-ն հաղորդագրություն էր տարածել, որ 14 տարեկան երեխան տանը մեծ քանակի դեղեր է ընդունել և սուր թունավորումով տեղափոխվել Ալավերդու հիվանդանոց, որտեղից սուր երիկամային անբավարարության պատճառով մեկ օր անց տեղափոխվել էր «Արաբկիր» բժշկական համալիր, որտեղ և մահացել էր։

Հայկ Մագոյան