Հասարակություն

Լարսի անցակետում 4000-ից ավել մեքենա է կուտակված

Վերին Լարսի անցակետում ավելի քան 1300 հայկական բեռնատար է սպասում:

Այս մասին հայտնել է Հյուսիսային Օսեթիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:

«Ճանապարհը բաց է, սակայն տեղ-տեղ մերկասառույց է, ինչի հետևանքով  մեծ խցանումները պահպանվում են»,– ասված է հաղորդագրության մեջ:

Ընդհանուր առմամբ, հերթում տարբեր երկրներից 4600 բեռնատար է սպասում։