Հասարակություն

Հիմնանորոգվող ճանապարհը սկսվում է Ջրվեժ բնակավայրից

Հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։ 14.7կմ հիմնանորոգվող ճանապարհը սկսվում է Ջրվեժ բնակավայրից, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Շինաշխատանքների շրջանակում նորոգվում է Ջրվեժի տրանսպորտային հանգույցը։ Աշխատանքներ են տարվում տրանսպորտային հանգույցի կամրջի վրա։ Հեռացվել է նախկին պատվածքը, իրականացվում են բետոնային և ջրամեկուսացման աշխատանքներ, տեղադրվել է հարթեցման շերտ, նորոգվել են կամրջի դեֆորմացիոն կարերը։

🔹Ճանապարհի վրա ռեսայքլի միջոցով մշակվում է գոյություն ունեցող պատվածքը, որից հետո կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։
🔹Նշենք, որ այս ծրագրի շրջանակում 2025 թվականին կկառուցվի նաև Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան տանող նոր թև։
🔹Շինաշխատանքները կատարում է «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն։
🔹Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։