Հասարակություն

Որն է սառած միսը հալեցնելու անվտանգ միջոցը

Սառեցրած միսը հալեցնելիս վտանգավոր բակտերիաների աճը կանխելու համար այն պետք է փակ տոպրակի մեջ դնել և ընկղմել սառը ջրի մեջ: Հալեցման համար կարող եք նաև օգտագործել սառնարանը կամ միկրոալիքային վառարանը: Այս մասին CNN-ին ասել է շտապօգնության բժիշկ և Ջորջ Վաշինգտոնի համալսարանի սննդի անվտանգության փորձագետ Լիանա Վենը։

Ամենաանվտանգը, թեև ամենադանդաղը, միսը սառնարանում սառեցնելն է: Դա անելու համար հարկավոր է այն դնել առանձին տարայի մեջ, որպեսզի միսը սառնարանի մյուս մթերքին չդիպչի։

Վենը նշում է, որ յուրաքանչյուր 2-2,5 կգ միսը սառեցնելու համար սովորաբար պահանջվում է 24 ժամ: Սա նշանակում է, որ մեծ կտորները կամ ամբողջական թռչնամիսը պետք է մի քանի օր պահել սառնարանում։

Ավելի արագ տարբերակ է ջրում հալեցնելը: Միսը պետք է փաթաթել փակ պարկի մեջ և ընկղմել սառը ջրի մեջ՝ փոխելով ջուրը ամեն 30 րոպեն մեկ։ Մոտ մեկ ժամ կպահանջվի 900 գրամ միսը սառեցնելու համար:

Երրորդ մեթոդը միկրոալիքային վառարան օգտագործելն է: Սա ամենաարագ և անվտանգ միջոց է մթերքները հալեցնելու համար։ Ըստ Վենի, կարևոր է հիշել, որ մսի որոշ մասեր կարող են տաքանալ հալման գործընթացում, ուստի պետք է անմիջապես անցնել վերջնական եփմանը:

Մասնագետը նաև զգուշացնում է, որ չպետք է միսը թողնել հալչելու սեղանի վրա՝ տաք սենյակում, քանի որ դա բարենպաստ պայմաններ է ստեղծում բակտերիաների արագ աճի համար։