Հասարակություն

Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրերին։ 

«Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր «2-3 օր առաջ Սովետաշենի զորամասում զինվոր է մահացել» վերտառությամբ գրառումներ են կատարում:

Պաշտպանության նախարարությունը ԶԼՄ գործընկերներին հայտնում է, որ վերոնշյալ տեղեկությունը սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ: