Երեկ լուսադեմին մահացու ելքով վրաերթ է տեղի ունեցել Աճառյան փողոցում։
ՆԳՆ-ից Radar Armenia-ին հայտնեցին. «Դեկտեմբերի 6-ին ՀՀ ՔԿ-ից ՆԳՆ ոստիկանության Ավանի բաժին տեղեկանք է ստացվել, որ ժամը 06.15-ի սահմաններում «Օպել» մակնիշ ավտոմեքենայի 43-ամյա վարորդը Երևան քաղաքի Հ․Աճառյան փողոցի Երևան-Ավան ցուցանակի մոտ վրաերթի է ենթարկել 75-ամյա Վոլոդյա Հարությունյանին, ով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Կատարվում է նախաքննություն»։